Բախումներ՝ Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում․ տուժել է 15 մարդ․ ԶԼՄ֊ներ
Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքում գիշերային բախումների արդյունքում գրանցվել է 15 վիրավոր, ավելի քան 20 մարդ ձերբակավել է։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ֊ներին։
Նշվում է, որ ապրիլի 7֊ի լույս 8֊ի գիշերը Նիկոլաևում ռուսամետ ակտիվիստների և անկախ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բախումներ են գրանցվել։
Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 11 տուժածներ հոսպիտալացվել են, թեթև վնասվածքներով 4 մարդ ամբուլատոր բուժում է ստացել։