1850 դիտում
10:55 11-04-2014
Թուրքիան իր ներկայիս քաղաքական վիճակով չի կարող լինել Եվրամիության անդամ. Գերմանիա
Թուրքիան իր ներկայիս քաղաքական վիճակով պատրաստ չէ և չպետք է դառնա Եվրամիության անդամ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մտերիմներից մեկը՝ Դևիդ ՄաքԱլիստերը Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նիստում: Վերջինս նաև համարվում է առաջատար թեկնածու Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում: ՄաքԱլիստերը խստորեն քննադատել է թուրքական իշխանությունների վերջին գործողությունները:
«2014-ին Թուրքիան ավելի, քան երբևէ, չի համապատասխանում Եվրոպական միության չափանիշներին: Անկախ ընթացիկ բանակցություններից, ես չեմ կարող պատկերացնել Թուրքիան՝ որպես ԵՄ-ի լիիրավ անդամ: Խոսքն այն մասին չէ, թե Թուրքիան պատրա՞ստ է անդամակցել ԵՄ-ին: Նա պատրաստ չէ: Խնդիրն այն է, որ Եվրոպան դեռ պատրաստ չէ նրան ընդունելու: Նման չափերի երկիրը և տնտեսական, և քաղաքական առումով մեծ բեռ կդառնա Եվրամիության համար»,-ասել է գերմանացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի իշխանություններն արգելափակեցին Twitter միկրոբլոգային ծառայությունը և YouTube տեսահոսթինգը: Ներկա պահին թուրքական դատարանի որոշմամբ ծառայությունների վրայից հանվել է արգելափակումը:
Ի դեպ, Թուրքիայի հասցեին քննադատություններ են հնչել նաև Նիդեռլանդների խորհրդարանում: Հոլանդացի պատգամավորները կոչ են արել վերանայել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում Նիդեռլանդների կառավարության դիրքորոշումը: Խորհրդարականների կարծիքով՝ Եվրամիությունը պետք է դադարեցնի Թուրքիային՝ որպես ԵՄ-ին անդամակցել պատրաստվող երկրի՝ աջակցություն ցուցաբերելը: Առաջարկն արդեն իսկ հավանության է արժանացել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի կողմից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1012 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
907 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
943 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»