Հայաստանն աներկբա և միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամ. վարչապետ
Հայաստանի կառավարությունը միանշանակ ցանկանում է, որ Հայաստանը դառնա Եվրամիության լիիրավ անդամ և գնում է Հայաստանը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով:
Այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով անվտանգային ֆորումի շրջանակում:
Փաշինյանը շատ էական համարեց նախորդ տարի ընդունված՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը: Նա ընդգծեց ՀՀ կառավարության ընկալումը.
«Արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ. այո, աներկբա և միանշանակ: Ինչպե՞ս ենք դա պատկերացնում. մենք մեզ հաշիվ ենք տալիս, և նախորդող շրջանի փորձն էլ ցույց տվեց, որ որևէ երկրի աշխարհաքաղաքական կամ այլ նպատակահարմարությամբ չեն ընդունում ԵՄ անդամ: Դրա համար կա մի շատ մեծ ու կարևոր նախապայման՝ երկիրը օբյեկտիվորեն պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին՝ գոնե 97, 98, 99 տոկոսով: Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք շատ ամուր և հստակ պետք է գնանք Հայաստանը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով»:
Նա հավելեց՝ երբ սա տեղի կունենա, կգա քաղաքական որոշման պահը։
Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն կարող է որոշել, որ այլևս չի ընդլայնվում, բայց կարող է նաև հակառակը տեղի ունենալ: «Երբ մենք համապատասխանում ենք ստանդարտներին, ունենք երկու տարբերակ՝ կամ մեզ ընդունում են ԵՄ անդամ, կամ մեզ չեն ընդունում»,-ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն երկու դեպքում էլ շահած է դուրս գալիս. մի դեպքում դառնում է ԵՄ լիարժեք անդամ, մյուս դեպքում չի դառնում անդամ, սակայն լինում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող, ժամանակակից պետություն:
«Հաջորդ նրբությունը՝ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ չենք կարող միևնույն ժամանակ լինել ԵՄ անդամ և ԵԱՏՄ անդամ: Բայց հիմա ուրիշ իրողություն է պարզվում, որ, այնուամենայնիվ, տարածք կա և՛ այս ճանապարհով գնալու, և՛ ԵԱՏՄ անդամ լինելու համար: Եվ մենք այսօր այդ տարածքի մեջ ենք: Մենք հստակ հայտարարում ենք, որ գնում ենք այս ճանապարհով: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչը նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա: Հետևաբար, այնքան, ինչքան համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ: Երբ համատեղելիության անհնարինություն լինի, մենք Հայաստանի քաղաքացիների հետ կկայացնենք որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամարտահայտությունից»,-շեշտեց վարչապետը: