Բաղդադում 2 պայթյուն է գրանցվել․ զոհվել է 24 մարդ
Աֆղանստանի մայրաքաղաք Բաղդադի արևելքում 2 պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով գրանցվել է 24 զոհ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ իրաքյան ԶԼՄ֊ների հաղորդման, Բաղդադի Մադինաթ Սադր շիիթական արվարձանում գրոհայինների կողմից իրականացված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 15 իրաքցի, 32֊ը վիրավոր են։
Որոշ ժամանակ անց մայրաքաղաքի Էլ Ամին շիիթական թաղամասում 2֊րդ պայթյունն է որոտացել, որի արդյունքում գրանցվել է 9 զոհ, ևս 25֊ը վիրավոր են։