9984 դիտում
17:20 10-04-2014
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կողաշրջված «Ռաֆ»-ից 3 մետր այն կողմ հայտնաբերվել է վարորդի դին
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Ռաֆ» 2203 մակնիշի 22 ԼՕ 940 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Հայկավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հայտնել են ոստիկանության Ախուրյանի բաժին:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները կողաշրջված ավտոմեքենայից 3 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 43-ամյա Նորիկ Հարությունյանի դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ամուսնացած էր, ունի 1 տղա: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+