144607 դիտում
09:30 22-07-2020
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. BMW-ն, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 60 մետր հեռավորության վրա.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչներ Նորայր Սաղաթելյանի ու Արթուր Բարսեղյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերեցին մոտ 30 տարեկան տղամարդու դի, ինչից հետո վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Անդրանիկ Անտոնյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն էր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արթուր Գևորգյանը։
Այս պահին Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Անտոնյանն ու քննիչ Արգիշտի Գրիգորյանը դեպքի վայրի զննություն են կատարում։
[b]Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Նորատուս գյուղի Պարույր Սևակի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Նարեկ Հովհաննիսյանն էր, ով այս տարվա ապրիլի 28-ին մի խումբ անձանց հետ Գավառում հայտնի սպանություններից հետո [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/03/1153891/]ներխուժել էր[/url] Գավառի բժշկական կենտրոն, ինչի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր և օրեր առաջ էր ազատ արձակվել։
[/b]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+