211652_close_icon
views-count12564 դիտում article-date 16:52 10-04-2014

Գավառի ոստիկաններն ու Գավառի մանկատան տնօրենը Երևանում հայտնաբերել են մանկատունը ինքնակամ լքած սանին

Քիչ առաջ ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները` Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի, նույն բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սերգեյ Լազյանի և Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի գլխավորությամբ հայտնաբերել են Գավառի մանկատան սան, 14-ամյա Արևշատ Զախարյանին, ով մի քանի օր առաջ Գավառի ոստիկանության կողմից [url=https://shamshyan.com/hy/article/1404081312556/]փնտրվում էր որպես անհայտ կորած[/url]: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հայտնաբերվել է Խորենացի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող այգում, ում հետ այդ պահին եղել է նրա ավագ եղբայրը՝ 24-ամյա Կարենը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր