Բարաք Օբաման արձագանքել է Շանթ Հարությունյանի հոր նամակին. Ժամանակ
«Ժամանակ» թերթը զրուցել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հոր՝ Շահեն Հարությունյանի հետ։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
[b]«Դուք Ձեր որդու գործով նամակ էիք գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, միջազգային մի շարք կազմակերպությունների. ինչ-որ արձագանք եղե՞լ է:[/b]
Այո, եղել է, նրանք բոլորն էլ հետաքրքվում են և երևույթը դատապարտում:
[b]Նաև Բարաք Օբամա՞ն, որին նամակ էիք ուղարկել:[/b]
Այո, նաև ինքը՝ Օբաման, մարդու իրավունքների ոտնահարում է գնահատում:
[b]Այդպիսի պատասխա՞ն եք ստացել:[/b]
Այո, նման պատասխան եմ ստացել:
[b]Այսինքն՝ Օբաման այդ գործը որակում է որպես մարդու իրավունքների ոտնահարո՞ւմ:[/b]
Այո՛, մարդու իրավունքների ոտնահարում:
[b]Հնարավո՞ր է՝ ինչ-որ քայլեր ձեռնարկի:[/b]
Չգիտեմ, հիմնականում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններն են զբաղվում՝ Կարմիր խաչը, Amnesty international-ը: Օբամայի պատասխանն այն է, որ երկրում մարդու իրավունքները ոտնահարվում են»»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։