Բարաք Օբաման երգել է Չարլսթոնի ահաբեկչության զոհերի հոգեհանգստի ժամանակ
                        Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Չարլսթոնի եկեղեցում ահաբեկչության զոհերի հոգեհանգստին: Նա հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին, ինչպես նաև երգել: 
Սպիտակ տան ղեկավարի ելույթը նման է եղել քարոզի, ինչից հետո նա կատարել է «օ~ Երանություն» երգը, որը հայտնի է որպես քրիստոնյաների օրհներգ: Վերջում Օբաման կարդացել է զոհվածների անունները` նշելով, որ անձամբ ճանաչել է սպանված քահանային:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


