6330 դիտում
00:49 10-04-2014
Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ Toyota-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին. կա վիրավոր
Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 36-ամյա Բաբկեն Գաբրիելյանը վարելով Toyota մակնիշի 60 CC 055 համարանիշի ավտոմեքենան, Հերացի թունելից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում, Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Բ. Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ՝ Մալաթիա բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, ինչ որ անձինք ավտոմեքենայի վրայից հանեցին համարանիշները, սակայն Ա. Արշակյանի հանձնարարականով համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա:
Վթարի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը: Տեղում էր նաև նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
25523 դիտում
18:47 19-01-2025
Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
42679 դիտում
18:14 19-01-2025
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները