Կասկադյորական ավտովթար Երևանում. Ներքին Շենգավիթում Opel-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններոմ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ներքին Շենգավիթ 14 փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել  ճանապարհի մեջտեղում:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով  օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
  Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի   գլխավորությամբ:
 Փաստի առիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
 Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


