Օդեսայի կենտրոնում բարիկադներ են կառուցում
Օդեսայի կենտրոնում ՈՒկրաինայի ֆեդերալիզացիայի կողմնակիցները բարիկադներ են կառուցում: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, Կուլոկովի հրապարակում, որտեղ անտիմայդանականները վրաններ են տեղադրել, արդեն այնտեղ են տարել ավազ, որը լցնում են պարկերի մեջ՝ բարկադներ կառուցելու նպատակով:
Մեկ մետր բարձրությամբ բարիկադները կառուցում են տեղադրված վրանների երկայնքով: Նրանք հավաքել են նաև ավտոմեքենաների անվադողեր:
Ռուսամետ ակտիվիստները, ովքեր կառուցում են այդ բարիկադները, լրագրողների հետ չեն զրուցում, միայն հայտնել են, որ դա կառուցում են մայդանականներից պաշտպանվելու համար: