Երևանում բարիկադներ են կառուցվել․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ ահազանգ ստացանք, որ Երևանի Լենինգրադյան փողոցը Ադմիրալ Իսակովի փողոցին միացնող նորակառույց ճանապարհի սկզբնամասում հեղափոխական բարիկադներ են կառուցվել: Ըստ մեզ ահազանգածների, բարիկադները կառուցվել են ուկրաինական Մայդանի նմանությամբ, կազմված են բետոնե կոնստրուկցիաներից և պաշտպանված են անվադողերով: Բարիկադների ետևում, սակայն, մարդիկ չեն եղել, չեն եղել դրոշներ և տարբերանշաններ, քաղաքական կարգախոսներ, ինչպես նաև անվադողերը այրված չեն եղել: Մոտակայքում չի գտնվել որևէ մեկը, որ բացատրություններ տա տեղի ունեցածի մասին:
Մեր թղթակցի դեպքի վայրում գտնվելու ընթացքում մոտակայքով անցել են ոստիկանական երկու մեքենաներ, որոնք, սակայն, բացարձակապես անտարբեր են գտնվել բարիկադների նկատմամբ: Երեկ մեր թղթակիցը այս հարցով դիմել է բազմաթիվ քաղաքագետների, բայց նրանք կտրականապես հրաժարվել են մեկնաբանել բարիկադներ հայտնվելու փաստը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։