Կիևում գիշերը բարիկադներ են այրվել
Կիևում անցած գիշեր անհայտ անձինք այրել են քաղաքի կենտրոնում անվանդողերից կառուցված բարիկադները։ Այս մասին հայտնում է INTERFAX֊ը՝ հղում անելով Կիևում Ուկրաինայի պետծառայության գլխավոր վարչությանը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է ժամը 3-ին։ Կարճ ժամանակ անց դեպքի վայր են ժամանել 12֊րդ բաժանմունքի հրշեջ-փրկարար ջոկատներ։
Միջադեպի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։