«Ռեալ» պարտվեց «Բորուսիա»-ին, բայց դուրս եկավ կիսաեզրափակիչ. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալ»-ին, սակայն երկու խաղերի արդյունքում կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց իսպական ակումբը: Դրամատիկ սցենարով ընթացած հանդիպման անհաջողակներից մեկը դարձավ դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ամբողջ խաղի ընթացքում դարպասը գրավելու մի քանի հիանալի պահ կորցրեց: Սակայն ամենացավալին դրվագը գրանցվեց երկրորդ խաղակեսում, երբ Մխիթարյանը չկարողացավ գրավել մրցակցի անպաշտպան դարպասը: Հայ կիսապաշտպանի հարվածից հետո գնդակի ճանապարհը փակեց դարպասաձողը: «Բորուսիա»-ն բազմաթիվ պահեր ստեղծեց, բայց արդյունքում չկարողացավ այդքան անհրաժեշտ երրորդ գնդակը խփել «Ռեալ»-ի դարպասը:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը ավարտվել էր իսպանական ակումբի 3:0 հաշվով հաղթանակով:
«Բորուսիա» - «Ռեալ»`2:0
Գոլեր` Ռոյս 24’, 37’
Չիրացրած 11մ` Դի Մարիա 17’