211652_close_icon

Ադրբեջանական բանակում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել. կան նաև վիրավորներ

views-count4649 դիտում article-date 10:14 08-04-2014
Ադրբեջանի Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում՝ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ականի պայթյունի հետևանքով ադրբեջանական բանակի 3 զինվոր է մահացել: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ևս մի քանի զինծառայողներ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Վերջիններիս հոսպիտալացրել են: Տեղեկությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել խրամատներն ամրացնելու աշխատանքների ժամանակ:

Նմանատիպ նյութեր