211652_close_icon
views-count1657 դիտում article-date 09:09 08-04-2014

Տիգրան Սարգսյանը ցանկություն չի հայտնել գլխավորել ՍԴՀԿ–ն․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է․ «Չեն դադարում տարբեր տեսակետներ ու կանխատեսումներ հնչել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի նոր «աշխատանքի տեղավորման» հարցի վերաբերյալ։ Արծարծվող տեսակետներից մեկն էլ այն էր, որ Տ. Սարգսյանը հնարավոր է գլխավորի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը։ Սակայն «Իրավունքի» հետ զրույցրւմ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նշեց. - Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ այդպիսի բան հնարավոր չէ, ու նման ցանկություն Տիգրան Սարգսյանը չի հայտնել։ - Իսկ եթե հայտներ, կուսակցությունը կընդուներ նրան` որպես ղեկավար կամ որպես անդամ։ - Գիտեք, «եթե»-ով չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր