46759 դիտում
10:37 01-03-2019
Նոր զարգացումներ՝ Նարեկ Սարգսյանի անվան շուրջ. Տիգրան Սարգսյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Ն. Սարգսյանը հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Տիգրան Սարգսյանը և հայտնել, որ 2012 թվականի դեկտեմբերի 23-ին քաղաքացի Նարեկ Սարգսյանը Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի 50/ա հասցեում գտնվող գետնանցումում ցանկացել է հրազենով սպանել իր ընկերոջը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում որ, ըստ Տ. Սարգսյանի, պետք է սպաներ Նարեկ Սարգսյանը, այս պահին կալանավորված է ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով և գտնվում է Նուբարաշենի բանտում։
Նա 23-ամյա Հ. Հ.-ն է։
Ահազանգողը հայտնել է նաև, որ Ն. Սարգյանը կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, սակայն վերջինս դանակով հարվածել է Հ. Հ.-ի կրքծքավանդակին՝ պատճառելով վնասվածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ահազանգողը տեղեկացրել է նաև, որ նախկինում ոստիկանություն չի դիմել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Սարգսյանը Ալեքսանդր Սարգսյանի տղան է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: