«Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին հայտնել է, որ նա կարող է գլխավորել թիմը
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն շատ մոտ է նրան, որպեսզի դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հայտնում է Sky Sports-ը:
Անգլիական ակումբը տեղեկացրել է Մոուրինյոյին, որ նա ամռանը կարող է գլխավոր թիմը` Լուի Վան Գալի պաշտոնանկության դեպքում:
Օրերս Լոնդոնում Մոուրինյոն հանդիպել է իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ և նրանք քննարկել են մարզչի կարիերայի շարունակման տարբերակները:
Նշենք, որ Մոուրինյոյին թիմը գլխավորելու առաջարկ է արել «Էվերթոնը», սակայն պորտուգալացին անմիջապես մերժել է: