Ինչո՞ւ են Կառավարության վարչական շենքում ավելացնում լույսերի ու տեսախցիկների թիվը
                        Մինչ հանրությունն անհամբերությամբ,  իսկ քաղաքական գործիչները  իրենց սուտ կանխատեսումներով, սպասում են, թե ով է լինելու Հանրապետության 13-րդ վարչապետը, այսօր՝ ապրիլի 7-ին,  Կառավարության վարչական շենքի արտաքին հատվածում սկսել էին շենքի պատի վրայի արտաքին լուսավորության  վերականգման և տեսախցիկների թվի ավելացման գործընթացը:
Հավաքվածները տեսնելով այդ ամենը կատակում էին.  « երևի ցանկանում են նորընտիր վարչապետին  դիմավորեն լույսերի ներքո, իսկ տեսախցիկներով էլ երևի սերիալ նկարեն՝ 13-րդ վարչապետի մուտքը Կառավարություն»: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

