Պորոշենկոն ավելացնում է ուկրաինական բանակի զինվորների թիվը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել, համաձայն որի կմեծացվի երկրի Զինված ուժերում ծառայողների թիվը մինչև 250,000-ի:
Ուկրաինայի նախագահի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ նշված 250,000-ից 204,000-ը կլինեն զինծառայողներ, մնացածը՝ սպայական կազմը:
Ուկրաինայի Գերագույն ռադան ավելի վաղ հաստատել էր խորհրդարան ներկայացված օրինագիծը: