Մինչ Արզնու ձոր կժամանեին հրշեջ փրկարարները, 14-ամյա երեխայի կյանքը փրկել են ձկնորսները
                        Այսօր՝ ապրիլի 6-ին,  արտակարգ դեպք  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում,  Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազնագ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Արզնու ձոր կոչվող տարածքում երեխա է ընկել գետը և շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  մինչ կժամանեին ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ փրակարարական ջոկատի աշխատակիցները,   Լազերևի անվան առողջարանի մոտակայքում ձկնորսությամբ զբաղվող մի քանի ձկնորսներ գետից դուրս են բերել 14-ամյա Արամ  Ղումաշյանին: 
Իսկ օպերատիվորեն ժամանած բժիշկները,  հետազոտելով երեխային հայտնել են, որ նրա վիճակը գտնվում է բավարար: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են  նախապատրաստվում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

