Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում. վարորդը, քաղաքացիներն ու Կոտայքի պարեկները կանխել են կրակի տարածումը՝ մինչ կժամանեին Երևանի 7-րդ ջոկատի հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Mercedes» մակնիշի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել, ապա մարել են «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, հիմնականում՝ բեռնատար ավտոմեքենայի մի վարորդ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ժամանած հրշեջները կատարել են հովացման աշխատանքներ:
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդն ասում էր, որ մեքենան վարելիս է եղել, երբ նկատել է կրակ և ծուխ, անմիջապես կանգնել է ու օգնության հասած քաղաքացիների ու պարեկների հետ կանխել են կրակի տարածումը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։