Վրաերթ՝ Մամուլի շենքի մոտ. տուժածներից 1-ը տեղափոխվեց հիվանդանոց, մյուսն էլ հեռացավ BMW X5-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ ապրիլի 6-ին,  վրաերթ  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա  Նարեկ Կիրակոսյանը իր վարած Opel  Vectra մակնիշի 66 AA 661 համարանիշի  ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ,  վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել,  օգնել է օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բրիգադին,  որպեսի վրաերթի ենթարկվածներից 1-ին տեղափոխեն հիվնադանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով , նրան տեղափոխել են թիվ 1 համալասարանական հիվանդանոց:
Տեղում բժշկական օգնություն է ստացել մյուս վրաերթի ենթարկվածը՝ Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Հովհաննես Խաչատրյանը, ով առաջին բուժօգնությունը ստանալուց հետո , BMW X5 մակնիշի 79 DԼ  999 համարանիշի ավտոմեքենայով հեռացավ վրաերթի վայրից:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալա Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է  ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի  ավագ քննիչ  Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝  բժշկական կենտրոն, պարզելու սթափության աստիճանը:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Ֆոտոլրագորղը հայտնում ,որ վրաերթի ենթարկվածները նշված փողոցում ասֆալտի մշակման աշխատանքներ էին կատարում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


