«Ռեալ»-ը առանց Ռոնալդուի ջախջախեց «Ռեալ Սոսիեդադ»-ին. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվեց «Ռեալ Սոսիդեադ»-ին: Այս խաղից առաջ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հանգստի իրավունք էր ընձեռել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Այդուհանդերձ այդ հանգամանքը չխանգարեց մադրիդցիներին խոշոր հաշվով առավելության հասնել իրենց մրցակցի նկատմամբ: Այս հաղթանակից հետո «Ռեալ»-ը վաստակեց 76 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել երրորդ տեղը:
«Ռեալ Սոսիեդադ» - «Ռեալ»` 0:4
Գոլեր` Իլյարամենդի 45', Բեյլ 67', Պեպե 85', Մորատա 88'