«Ռեալ»-ը առանց Ռոնալդուի ջախջախեց «Էլչե»-ին. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Էլչե»-ի դարպասը: «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հանգստանալու իրավունք էր ընձեռել իր թիմի առաջատարներ` Կասիլիասին, Ռոնալդուին և Սերխիո Ռամոսին: Այդուհանդերձ դա մադրիդցիներին չխանգարեց հեշտ հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ:
«Ռեալ» - «Էլչե»`3:0
Գոլեր`Իլյարմենդի 34', Բեյլ 72', Իսկո 81'