ՆԱՏՕ-ն դադարեցրեց համագործակցությունը Ռուսաստանի խորհրդարանի հետ
Հյուսիսատլանտյան դաշինքի նախագահ Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ կառույցը դադարեցնում է խորհրդարանական համագործակցությունը Ռուսաստանի հետ:
Միևնույն ժամանակ Հեյգը չի բացառել, որ առանձին դեպքերում ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեան կարող է ռուսական կողմին բանակցությունների հրավիրել: Թե որ դեպքերի մասին է խոսքը, Հեյգը չի պարզաբանել:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին ՆԱՏՕ-ն կոչ արեց Ռուսաստանին հարգելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ ապրիլի 1-ից դադարեցրեց Ռուսաստանի հետ քաղաքացիական և ռազմական համագործակցությունը: