211652_close_icon
views-count1331 դիտում article-date 23:41 04-04-2014

Գերմանական ընկերությունը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային

Գերմանական RWE AG էներգետիկ ընկերությունը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Bloomberg֊ը։ Նշվում է, որ ընկերության ղեկավարությունը պատրաստ է գազ մատակարարել «Нафтогаз Украины»֊ի հետ համաձայնեցման ձեռքբերման դեպքում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ երկրի ղեկավարությունը սկսել է Ուկրաինա գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցել եվրոպական գործընկերների հետ։

Նմանատիպ նյութեր