211652_close_icon

Ավտովթար՝ Եղվարդ քաղաքում. Opel-ը կողաշրջվել է, հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

views-count5880 դիտում article-date 13:41 04-04-2014
Այսօր՝ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Շիրակի 1-ին շենքի բնակիչ, 31-ամյա Էդգար Գալստյանը իր վարած Opel Astra մակնիշի 20 ԼՍ 334 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 8 շենքի մոտ բախվել է պատին և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Գալստյանն ու նրա ուղևոր՝ 7-ամյա Հովհաննես Գալստյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը հայր ու որդի են, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Վարորդն աշխատում է «Ամիկուս» ՍՊԸ-ում, իսկ ուղևորը սովորում է Եղվարդի 3 միջն. դպրոցի 1-ին դասարանում: Եղվարդի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք վնասվածքները ստացել են ձեռքերի շրջանում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր