1896 դիտում
15:20 03-04-2014
Դիլիջանում դպրոց կառուցելու համար քանդելու՞ են քաղաքացի Սաթենիկ Սանթրոսյանի անշարժ գույքը
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմանների տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում:
Հաշվի առնելով «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի և Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական հիմնադրամների ներքո գործող անկախ, շահույթ չհետապնդող, ինչպես նաև «Միացյալ համաշխարհային քոլեջների» կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը, գործադիրը քաղաքացի Սաթենիկ Սանթրոսյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (հող և շինություններ) նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչել հետևյալ հիմնավորմամբ. ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահից, քանի որ միջազգային դպրոցի կրթական ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, ծրագրի անխափան իրականացումը կապահովի 50 երկրից 650 աշակերտի ուսուցում, ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող լիարժեք ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման:
Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ վերը նշված տարածքի ձեռք բերողն է «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ն, սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պետական լիազոր մարմինը Տավուշի մարզպետն է, սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2014թ. մայիսի 1-ն է:
Օտարվող սեփականության օբյեկտը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարևանությամբ, որտեղ կառուցվելու են օժանդակ շինություններ, բարեկարգվելու է շրջակա տարածքը:
Նմանատիպ նյութեր
703 դիտում
16:25 06-07-2022
Ներկայացվել են զբաղվածության ապահովման ծրագրեր անշարժ գույքը կորցրած և ՀՀ-ում բնակվող արցախցիների համար
11552 դիտում
23:18 14-12-2018
Մրցույթներին մասնակցում եմ հաղթելու համար. երգչուհի Սաթենիկ Սահակյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1915 դիտում
12:51 07-01-2025
Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են. Կադաստրի կոմիտեի նախագահ
703 դիտում
12:08 07-01-2025
Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել նախատեսված բնակարանային պետական աջակցության ծրագրից