1846 դիտում
15:08 03-04-2014
Լույս է տեսել հասարակական քաղաքական գործիչ Վարդան Գրիգորյանի «ՍևաԴար» պոեմը՝ առանձին գրքով
Լույս է տեսել հասարակական քաղաքական գործիչ Վարդան Գրիգորյանի <ՍևաԴար> պոեմն առանձին գրքով: Հեղինակն այն նվիրում է՝ ծնողների հիշատակին, փոխանցում է [url=http://mitk.am/2014/04/02/%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D6%87%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80/]mitk.am[/url]-ը: Արցունքը թախիծ ու վիշտ է ծնում,/ Ուժը իրավունք ու հպարտություն,/ Բռունց լինենք, որ Հայրենին մեր Մայր Ծաղկի,/ շենանա, մեզ տա զորություն…/ Գագաթներիդ՝ բիբլիական, Արցունքներն են հայի սառել,/ Ախ, Արարատ, քո կարոտից Քանի Հայոց սիրտ ես վառել/ Խոսք մտորումի/ Մոտենում է սևով պարուրված մի սոսկալի տարելից. 2015 թ. ապրիլին կլրանա հայոց մեծ ցավի՝ Եղեռնի, մեկ դարը, 100-րդ տարելիցը…
20-րդ դարասկզբին, Առաջին համաշխարհային պատերազմի թոհուբոհից օգտվելով, թուրքական իշխանության եկած երիտթուրքերի կառավարությունը՝ Էնվերի, Թալիաթի, Ջեմալի, Նազըմի գլխավորությամբ, իրագործեց իրենց նախորդի՝ Սուլթան Համիդի սկսած, բայց մինչև վերջ չիրագործած ոճիրը, հայերի ցեղասպանությունը: Սրանք կամեցան ավարտին հասցնել այդ սահմռկեցուցիչ եղեռնագործությունը այնպես, որ վերջում միայն մեկ հայի թողնեին թանգարանում՝ ի ցույց աշխարհի: Թուրքերը կոտորեցին ավելի քան մեկ ու կես միլիոն մեր ազգակիցների, տնավեր ու բնավեր արին, սրախողեցին ու գաղթական դարձրին, քարավանշար քշեցին անապատներ, ուր շատերը գտան իրենց վերջին հանգրվանը, բայց և շատերը՝ փրկվելով անմարդկային կոտորածից, սփռվեցին աշխարհով մեկ…
Այսօր էլ՝ իրենց հատուկ ցինիզմով ու շանտաժներով, թուրք արնախումների հաջորդները սառնասրտորեն ուրանում են ոճրագործ հանցանքներն ու չեն կամենում ոչ դատապարտել, ոչ էլ զղջալ իրենց նախորդների կատարած հանցանքների համար: Ցեղասպանություն – Եղեռնի թեմային իրենց ստեղծագործություններում հայերից շատերն են անրադարձել՝ Պարույր Սևակն իր <Անլռելի զանգակատուն>-ում, Հովհաննես Շիրազն իր ողբամռունչ դատաստանամատյան <Հայոց դանթեական>-ում…:
Սակայն ես նույնպես փորձեցի անրադառնալ Եղեռնի թեմային, քանի որ եղեռնապուրծ հայի ժառանգ եմ և ցավում եմ անմեղ նահատակների հիշատակի հարյուրամյա տարելիցի՝ Մեկ դարի համար… Հիշում եմ նախնիներիս՝ եղեռնից մազապուրծների, պատմածները զարհուրելի դեպքերի մասին, պապուս՝ Ղարսի ինքնապաշտպանական մարտերում ծանր վիրավորվելու ու մահկանացուն կնքելու մասին, հորս՝ <Ամերկոմի> որբանոցում հայտնվելու ու ընկերոջը՝ Օնիկին, որ հետո դարձավ Հայոց մեծագույն բանաստեղծ Հովհաննես Շիրազ, այնտեղից փախչելու, կուլաներով ջուր վաճառելու մասին… Հերթական՝ <Հուշարձան Մայրիկիս> գիրքը մեր ընտանիքին նվիրելիս, երբ հերոսուհի մայրս ծնել էր իր տասներորդ զավակին, 1964 թ. հեղինակ Հովհ. Շիրազը, այսպես էր մակագրել. Դու ծնել ես ազգի համար Պտղաբերող տասը Հայ ծառ,/ Թող քո տասը հարյուր դառնա/ Ու հարյուրը դառնա անտառ,/ Վեր բարձրանա/ Մասիսն ի վեր՝ Ազիզն ի վեր, նոր կյանք հորդի,/ Եկ համբուրեմ քո ճակատը,/ Որ ծնել ես այդքան որդի…./
Հետագայում ծնվեց տասնմեկերորդ երեխան, որին անվանակոչելու պատիվը Հովհ. Շիրազն իրեն վերապահեց ու կոչեց նրան Հայաստան…
Հայրենասիրությամբ տոգորված ու դաստիարակված նման մեծություններով ու նաև Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, հաշմանդամ հորս, հերոսուհի մորս զավակներն էլ իրենց կյանքն ու լուման ներդրեցին Արցախյան ազատամարտի ու մեր հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերին, բարձր պահելով նախնյաց պատիվը: Այսօր էլ Հայրենիքն ու նրա սուրբ հողը թանկ ու նվիրական են մեզ համար, իսկ Բիբլիական Արարատը նրա խորհրդանիշը, որ միշտ էլ լուսավոր մի փարոս ու կարոտ է բոլորիս համար. Կատարիդ ձյունը կարոտն է հայի՝ Դարձած հավերժող/ Մի սառցաբեկոր,/ Որ վշտից այդպես լռիկ սառել է,/ Հոգու ճիչ կարծես,/ Արծվահայացքով/ Ու սրտատրոփ Գլխիդ թառել է,/ Կուտակվել է, որ վարար գետի պես՝ Կարկաչով իր խենթ/ Խինդով, խնդությամբ,/ Ջերմությամբ սրտի՝ Որով շատերի հոգին վառել է,/ Վար հորդա, լանջվար,/ Հավերժադղորդ, Լեռնից Բիբլիական,/ Հպարտ,/ Հարատև,/ Որ ամեն հայի Սերը դառել է…/
Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր ոգևորեցին, գոտեպնդեցին, աջակցեցին կյանքի կոչելու խոհերս ու արտահայտելու սրտիս խոսքը, այն թղթին հանձնելու և Ձեզ հասցնելու համար: Խիստ չդատեք, քանի որ ասելիքը շատ է, իսկ բառուբանս նվազ…
Այս մասին հեղինակ՝ Վարդան Գրիգորյանը գրում է իր առաջաբանում:
Ամբողջությամբ կարդացեք [url=http://mitk.am/2014/04/02/%D5%BE%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D6%87%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
42858 դիտում
22:11 20-12-2020
Երևանում թալանել են հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ Վարդան Խաչատրյանի տունը
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»