7920 դիտում
10:59 03-04-2014
Երևանում 51-ամյա վարորդը Hyundai-ով բախվել է տրոլեյբուսին
Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Արսեն Միխայլովը Բագրատունյաց փողոցում` տրոլեյբուսի պարկի դիմաց, իր կողմից վարած Hyundai Sonata մակնիշի 16 ԼԼ 500 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսի հետնամասին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտավար զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Լուսանկարներները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+