211652_close_icon
views-count6939 դիտում article-date 01:06 03-04-2014

Երևանում բախվել են Toyota Camry-ն և ВАЗ 11183-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Ռոստովյան-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Բաղմանյանի վարած Toyota Camry մակնիշի 66 SS 999 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գրիգոր Ավագյանի վարած ВАЗ 11183 մակնիշի 14 UO 939 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Camry-ն բախվել է էլեկտրասյանը, իսկ ВАЗ 11183 -ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր