211652_close_icon
views-count8120 դիտում article-date 17:59 02-04-2014

Երևանում բախվել են «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ը և Lexus-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Աշոտ Վանյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 01 RA 010 համարանիշի և 25-ամյա Դավիթ Ասլանյանի վարած Lexus մակնիշի 400 ՏՕ 01 և ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և «Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota Land Cruiser-ի վարորդը, ով գլխավոր ճանապարհով ընթացող Lexus-ի վարորդին չի զիջել: Այս պահին սպասում են, որպեսզի վթարի վայր ժամանի ՃՈ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր