Եվրամիությունը ժամանակավորապես արգելել է դեպի Ղրիմ թռիչքները
ԵՄ երկրներում աերոնավիգացիան ապահովող «Եվրոկոնտրոլ» ծառայությունը ավիաընկերություններին արգելել է Սիմֆերոպոլի և Սևաստոպոլի օդանավակայաններ թռիչքներ իրականացնել, այդ թվում նաև` Ղրիմի օդային տարածքով տարանցիկ չվերթները, քանի որ թերակղզու օդային տարածքը չի վերահսկվում ուկրաինացի ավիադիսպեչերների կողմից, հայտնել է եվրոպական աերոնավիգացիոն ծառայությունը:
«Բոլոր նավիգացիոն ծառայությունները մինչ հետագա ծանուցումը չվերթներ չեն ընդունի»,֊ նշվում է հայտարարությունում։
«Եվրոկոնտրոլ»֊ը եվրոպացի ավիափոխադրողներին կոչ է արել փնտրել այլընտրանքային ուղիներ: