Ռուս պատգամավորներն առաջարկում են արգելել թռիչքները դեպի Թուրքիա և Թունիս
ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցությունից ընտրված պատգամավորներն առաջարկել են արգելել թռիչքները դեպի Թուրքիա և Թունիս՝ հայտարարելով, որ նշված պետություններում ակտիվ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները, հաղորդում է gazeta.ru-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված նամակում պատգամավորները խնդրում են Թուրքիայի և Թունիսի հանրապետությունները ներառել արգելված այն տարածքների ցուցակի մեջ, որտեղ ռուսական ավիաընկերությունների համար ժամանակավորապես արգելված են ուղևորափոխադրումները:
ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիան հայտարարել է, որ նշված երկրներ թռիչքներն արգելելու պատճառ չի տեսնում:
Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում ռուսական օդանավի աղետի հետ կապված՝ Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան ժամանակավորապես արգելել են բոլոր թռիչքները դեպի Եգիպտոս: