Խարկով ԵԱՀԿ դիտորդներ են ժամանում
Խարկովի մարզ ԵԱՀԿ առաքելության դիտորդներ են ժամանում տարածաշրջանում սոցյալ-քաղաքական իրադարձությունների մոնիթորինգի և ստեղծված իրավիճակում ելքեր գտնելու համար։ Այս մասին հայտնում է Խարկովի մարզային վարչությունը։
«Մենք այժմ Ուկրաինայի կառավարության խնդրանքով տեղավորում ենք առաքելության դիտորդներին: Նրանցից 2֊ը այսօր են ժամանել Խարկով, մի քանի օրից կգան նաև մյուսները Ուկրաինայում զարգացող իրադարձություններին հետևելու համար»,֊ հայտարարել է կոնֆլիկտների կանխարգելման ԵԱՀԿ կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկին։
Կոբերացկին ընդգծել է, որ առաքելության նպատակն Ուկրաինայի իրադրության մոնիթորինգի անցկացումն է։