211652_close_icon
views-count7565 դիտում article-date 21:41 01-04-2014

Ավտովթար Արարատի մարզում. բարեբախտաբար Mercedes-ը չի հայտնվել անդունդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Չարբախ թաղամասի բնակիչ 25-ամյա Վարդան Եփրեմյանը վարելով Mercedes մակնիշի 14 MP 444 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս Քյարքիի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և բախվել բետոնե ու երկաթե արգելապատնեշներին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան իսկ ավտոմեքենան չի գահավիժել անդունդը քանի որ հենվել էր հսկայական քարին: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով ավտոմեքենան մեծ դժվարությամբ դուրս բերեցին ճանապարհի երթևեկելի գոտի: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գրիգոր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր