211652_close_icon
views-count1992 դիտում article-date 17:21 30-03-2014

Վաղը չեն աշխատելու նաև մանկապարտեզները, երաժշտական ու արվեստի դպրոցները

Երևանի քաղաքապետարանi տարածած հաղորդագրության մեջ ասվում է. Երևան քաղաքի հիմնական դպրոցների, ՆՈՒՀ- երի (մանկապարտեզներ), երաժշտական ու արվեստի դպրոցների հարգելի տնօրեններ, մանկավարժներ, դաստիարակներ, աշակերտներ և ծնողներ. հիմք ընդունելով եղանակային անբարենպաստ պայմանները, երեխաների առողջության նկատմամբ ունեցած հոգածությամբ պայմանավորված, տեղեկացնում ենք, որ մարտի 31-ին` երկուշաբթի, վերը նշված հաստատություններում դասերը չեն կայանա, իսկ հիմնական դպրոցների մարտի 31-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն շաբաթ` ապրիլի 5-ին: Նշենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը [url=https://shamshyan.com/hy/article/1403301454263/]տեղեկացրել էր[/url], որ վաղը՝ մարտի 31-ին նույն պատճառով կրթական հաստատություններում ևս դասեր չեն լինելու:

Նմանատիպ նյութեր