1807 դիտում
17:53 29-03-2014
Գեղարքունիքում տղամարդը փորձել է այրել համագյուղացուն
Մարտիրոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում պարտք ու պահանջի հարցի շուրջ վիճաբանել է համագյուղացի Նեկտար Խաչատրյանի հետ, որի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր ձեռքում եղած պոլիէթիլենային տարրայի մեջ եղած բենզինը լցրել է Նեկտար Խաչատրյանի վրա, որից անմիջապես հետո իր գրպանից հանել է լուցկի, փորձել է վառել այն, նետել վերջինիս վրա և այրելու միջոցով սպանել նրան: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվականմ համակարգից:
Հանցագործությունը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, այն է` երբ փորձել է լուցկին վառել և նետել Նեկտար Խաչատրյանի վրա , վիճաբանությանը ներկա գտնվող Շիրակ Ղուկասյանը և Սեյրան Գասպարյանը բռնել են նրան և կանխել այդ գործողությունը:
Մարտիրոս Հովհաննիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ի մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Մարտունու ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3759 դիտում
14:31 26-04-2014
Թուրք «խելոքները» ցանկացել են այրել Հայաստանի դրոշը, բայց սխալվել են և այրել Կոլումբիայի դրոշը
Այս բաժնից
844 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին