Կալիֆոռնիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԱՄՆ֊ի Կալիֆոռնիա նահագնում տեղի ժամանակով ժամը 21։00֊ին 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Հարավային Կալիֆոռնիայի փրկարար ծառայությունները շենքերում և երկաթուղային ճանապարհներում ստուգումներ են անցկացնում։
Հիպոկենտրոնը գտնվել է 1,9 կմ խորության վրա։ Այս մասին փոխանցում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն, քաղաքն երկրաշարժից չի վնասվել։