Կալիֆոռնիայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ԱՄՆ֊ի Կալիֆոռնիա նահանգի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի երկրաբանական ծառայություն։
Էպիկենտրոնը գտնվել է օվկիանոսում Ֆերնդեյլ բնակելի տարածքից 77 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն գրանցվել։