211652_close_icon

Կալիֆոռնիայում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 39 հետցնցում

views-count1195 դիտում article-date 15:51 06-12-2024
ԱՄՆ Կալիֆոռնիա  նահանգի Պետրոլիա քաղաքի մոտ տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 39 հետ ցնցում՝ 5,1- 2,5 մագնիտուդ ուժգնությամբ, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժը, որից հետո ցունամիի առաջացման վտանգ էր հայտարարվել, տեղի է ունեցել Mendocino Triple Junction հատվածում, որտեղ հանդիպում են երեք տեկտոնական սալեր, նշում է Yahoo News-ը:

Հայտնի է, որ ցունամիի վտանգն արդեն չեղարկվել է:

Նմանատիպ նյութեր