1096 դիտում
15:40 28-03-2014
Մեկնարկեց «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տարածումը 70 համայնքում» նախաձեռնությունը
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող "Համայնքների զարգացում Հարավային Կովկասում" ծրագրի շրջանակում մեկնարկում է "Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տարածումը 70 համայնքում" նախաձեռնության նոր փուլը, որով հանրապետության եւս 70 համայնք կմիանա Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին:
Այսօր նախաձեռնության նոր փուլի մեկնարկն ազդարարող միջոցառմանը ներկա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ողջունեց ձեռնարկը` նշելով, որ այն համահունչ է կառավարության որդեգրած քաղաքականությանը, որով կարեւորվում է համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային համակարգերի ներդրումը: "ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարումը էականորեն կնպաստի համայնքային ծառայությունների որակի բարձրացմանը, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաեւ տեղական մակարդակում որոշումների կայացման թափանցիկությանը",-ընդգծեց Ա. Գեւորգյանը:
Փոխվարչապետի խոսքով` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ներկայումս ներդրված է հանրապետության 512 համայնքում, եւ իրականացվող աշխատանքները թույլ են տալիս հուսալ, որ առաջիկա 2-3 տարում հանրապետության բոլոր համայնքներն արդեն կօգտվեն էլեկտրոնային կառավարման համակարգերից:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպությանը` ինչպես տեղական ժողովրդավարության զարգացմանը, այնպես էլ ընթացիկ ծրագրերին ու բարեփոխումներին հետեւողական աջակցություն ցուցաբերելու համար եւ կարեւորեց ծրագրի իրականացումը հետագա բարեփոխումների համատեքստում:
"Համայնքների զարգացում Հարավային Կովկասում" ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Հիլքե Էբերտը նույնպես արդյունավետ համարեց կատարված աշխատանքները` վստահություն հայտնելով, որ նախաձեռնության նոր փուլը նույնպես հաջողությամբ կիրականացվի:
Միջոցառմանը ներկա էին շահառու համայնքների ղեկավարներ, ՀԿՏՀ-ի կիրառման համար պատասխանատու աշխատակիցներ, որոնց ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին համակարգի ներդրման եւ կիրառման առանձնահատկությունները:
Նմանատիպ նյութեր
2814 դիտում
19:09 15-07-2020
15 միավորված համայնքում ներդրվել են համայնքային կառավարման տեղեկատվական համակարգեր․ ՏԿԵՆ հաշվետվությունը
Այս բաժնից
787 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին