Լևոն Արոնյանի ոչ-ոքիների շարքը շարունակվում է
Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկել է 12-րդ տուրը: Քիչ առաջ Լևոն Արոնյանը մրցեց ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիայի 30-րդ քայլում կողմերը խաղաղ դաշինք կնքեցին: Մնացած 3 պարտիաներում պայքարը դեռ շարունակվում է: Նշենք, որ վերջին երեք պարտիաներում Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց:
Մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Վիշվանաթան Անանդը: Լևոն Արոնյանը 6,5 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը:
12-րդ տուր
Արոնյան – Կրամնիկ ½ -½
Անանդ - Անդրեյկին
Մամեդյարով - Կարյակին
Թոփալով - Սվիդլեր