211652_close_icon
views-count1363 դիտում article-date 12:50 04-02-2014

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպում ունեցավ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ

Փետրվարի 2-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպեց Ցյուրիխում ընթացող շախմատի սուպերմրցաշարին մասնակցող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: ՀՀ դեսպանի անունից Լևոն Արոնյանի պատվին կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Գլխավոր քարտուղար Գ. Հովհաննիսյանը, սուպերմրցաշարի կազմակերպիչներ, գլխավոր հովանավոր` «Միջազգային Հեմոլոգիական լաբորատորիաներ» կոնցեռնի սեփականատեր Օ. Սկվորցովը, ՀՀ դեսպանության աշխատակիցներ, պատվո հրավիրյալներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցյուրիխի մրցաշարի Լ. Արոնյան – Հ. Նակամուռա շախմատային պարտիայի առաջին խորհրդանշական քայլը կատարեց Շառլ Ազնավուրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր