211652_close_icon
views-count4023 դիտում article-date 14:54 10-09-2015

Ադրբեջանը տեղի տվեց Լևոն Արոնյանի հեղինակության առջև

Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ազադ Ռահիմովը բացատրել է, թե ինչու են հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին թույլ տվել մասնակցել Բաքվում մեկնարկելիք շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությանը, թեպետ Արոնյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությում կազմակերպված շախմատի մրցաշարին: «Թեպետ Արոնյանը անօրինական է եղել Լեռնային Ղարաբաղում, սակայն մենք՝ հաշվի առնելով մարզական սկզբունքները, հանուն համերաշխության, հանուն խաղաղության մենք զիջումների ենք գնում և թույլ ենք տալիս, որպեսզի Արոնյանը մասնակցի Բաքվի մրցաշարին», ասել է ադրբեջանցի նախարարը: Իրականում, Ադրբեջանը ստիպված էր Արոնյանի դեպքում խոչընդոտներ չհարուցել, քանի որ եթե հայ գրոսմայստերը չմասնակցեր Բաքվի մրցաշարին, ապա այդ մրցաշարի կարգավիճակը շեշտակի կընկներ, իսկ հարևան երկիրը՝ ավելի կհեղինակազրկվեր: Չպետք է մոռանալ, որ Արոնյանը շախմատային աշխարհում ամենահարգված անձանցից մեկն է և մեդիա-դաշտի ամենացանկալի գրոսմայստերներից մեկը: Նշենք, որ Աշխարհի Գավաթի մրցաշարի բացման արարողությունը կկայանա այսօր, իսկ 1-ին տուրի հանդիպումները կանցկացվեն սեպտեմբերի 11-ին:

Նմանատիպ նյութեր