211652_close_icon
views-count1283 դիտում article-date 23:09 27-01-2023

Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Tata Steel-ում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Tata Steel-ում: Գրում է «Արմենպրեսը»։

Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը մրցեց Ֆաբիանու Կարունանայի հետ: Պարտիայի 39-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Արոնյանն այժմ 11 հնարավորից ունի 6 միավոր: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:

Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր