Վրաստանի պատգամավոր կանանց Հայաստան այցը հետաձգվել է․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վրաստանի պատգամավոր կանանց պատվիրակության Հայաստան այցի հետաձգման փաստը խորհրդարանում հատկապես ծանր է տարել Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով պետք է ընդուներ նրանց։ Դեռ շաբաթներ առաջ պլանավորված էր, որ վրաց պատգամավորուհիներն այս ամսվա վերջին կայցելեն Հայաստան, սակայն օրերս չեղյալ են համարել պայմանավորվածությունը։
Աժ-ում խուսափում են մեկնաբանել, սակայն տեղեկություններ կան, որ դա պայմանավորված է Հայաստանի՝ աշխարհաքաղաքական վերջին գործընթացներում ռուսամետ դիրքորոշմամբ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։