ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի այցը Վրաստան հետաձգվել է
Հունաստանի հետ կապված՝ հետաձգվել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ծրագրված այցը Վրաստան: Այդ մասին հայտնել է ԵԽ նախագահի մամլո խոսնակ Պրեբեն Աամանը:
«Հայտնի է, որ Հունաստանի հարցով մի քանի ժամ տևողության գագաթնաժողով է անցկացվել: Առջևում դեռ բազմաթիվ հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում: Այնպես որ, ելնելով ստեղծված իրավիճակից, այցը հետաձգվում է»,-մեջբերում է IPN-ը նրա խոսքը: